Քիմ եւ Քլոե Քարդաշյանները «գրավում են» Հնդկաստանը. քույրերը ժամանել են Մումբայ՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի շքեղ հարսանիքին: Երկու քույրերն էլ արարողությանը կրել են հնդկական ավանդական զգեստներ:

43-ամյա Քիմը Instagram-ի Stories-ում կիսվել է իր տեսքով՝ ցուցադրելով կարմիր զգեստը, որը փայլուն է եւ զարդարված է ուլունքավոր ասեղնագործությամբ: Դրա վերնամասից կախված էին կախազարդեր ու ժապավեններ։ Skims-ի հիմնադիրը կերպարն ամբողջացրել էր կարմիր շալով: Քիմը կրում էր երկու վզնոց՝ հսկայական ադամանդե կաթիլներով եւ համապատասխան ապարանջան, որի վրա ամրացված էր մատանին։

 

Քլոեն կրում էր նույնքան ապշեցուցիչ լեհենգա՝ սպիտակ եւ ոսկեգուն երանգներով՝ զարդարված մարգարիտներով եւ ասեղնագործությամբ: Նա նաեւ ընտրել էր ոսկյա եւ ադամանդե վզնոց ու կերպարը լրացրել համապատասխան գլխազարդով:

Քարդաշյաններին շքեղ հարսանիքին միացել են այլ հայտնի հյուրեր, այդ թվում՝ Նիք Ջոնասը, Պրիյանկա Չոպրան, Ջոն Սինան եւ Բոլիվուդի մի շարք աստղեր: