«Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցների մեծ մասը հայտնվել է անելանելի վիճակում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ հուլիս ամսին բուհի աշխատակիցների նվազագույն աշխատավարձը բարձրացել է 10.000 դրամով։ Աշխատակիցներն ըստ պատշաճի ստացել են բարձրացված աշխատավարձը իրենց հասանելիք արձակուրդային վճարի հետ միասին։
Սակայն օրերս բոլորին զգուշացվել է, որ բարձրացված 10.000-ական դրամները բուհը պետք է վճարի իր ֆինանսների հաշվին, ինչն ուղղակի անհնար է, բուհը փող չունի։ Եվ ահա Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը «գտել Է ելքը». ստիպել է աշխատակիցներին, որ անձամբ դիմումներ գրեն ու հրաժարվեն բարձրացած աշխատավարձից կամ իրենց մեկ դրույքից՝ անցնելով 0,75 դրույքաչափին։ «ժոդովուրդ»–ի տեղեկություններով՝ աշխատակիցներից շատերը հրաժարվել են դիմում գրել, ինչին ի պատասխան՝ ռեկտորը սպառնացել Է ըմբոստացողներին հեռացնել աշխատանքից։ Այս իրավիճակի շուրջ «ժողովուրդ»–ը փորձեց զրուցել Շ. Շահինյանի հետ, սակայն պարզվեց, որ վերջինս ՀՀ-ում չէ։
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից բուհի ուսման վարձը բարձրացել է՝ 600.000 դրամից դառնալով 800.000 դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կոնսերվատորիայի ռեկտորը ստիպել է աշխատակիցներին հրաժարվել բարձրացված աշխատավարձից
