Երևանում հուլիսի 16-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 16-17-ին առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։