Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը խոսել է Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին.

«Ես փորձում եմ մնալ Լամինը։ Ցանկանում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն այնպիսին, ինչպիսին կամ։ Վերջիվերջո, պատմության լավագույն խաղացողի հետ համեմատությունները չեն օգնելու ինձ։ Ես երբեք չեմ լինի Մեսսիի նման։ Մարդիկ ինձ պետք է ճանաչեն` որպես Լամին Յամալ։ Վերջ»,- մեջբերում է նրան Marca-ն։

Պատանի ֆուտբոլիստը հուլիսի 13-ին նշել է ծննդյան տարեդարձը։ Յամալը, Եվրո-2024-ի կիսաեզրափակչում գրավելով Ֆրանսիայի հավաքականի դարպասը, 16 տարեկան և 362 օրականում դարձել է խոշոր մրցաշարերում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։