Բրազիլացի վագրերի սիրահար Արի Բորգեսը իր տանը պահում է յոթ վագր: Նա ցանկանում է հսկայական կենդանիների համար կառուցել էկո-այգի իր տան մոտ Մարինգայում, որը գտնվում է Սան Պաոլոյի մերձակայքում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Երեք երեխաների հայրը մերժում է, որ կենդանիների հետ այդքան մոտ գտնվելը վտանգավոր է, քանի որ ինչպես ինքն է նշում կենդանիները հարգանքի դեպքում, նույն կերպով են պատասխանում:
Բորգեսը երկու վագրին փրկել է կրկեսից ութ տարի առաջ և իր տան այգում կառուցել է ապաստարան նրանց համար:
Նկարներում երևում է, թե ինչպես են Բորգեսի աղջիկները կերակրում վագրին, լողում նրա հետ միասին լողավազնում, անգամ թույլ տալիս վագրի մեջքին նստել իրենցից մեկի երեխային: