ԱՄՆ-ն ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը՝ Իսրայելին հետ պահելու Բեյրութի և լիբանանյան հիմնական ենթակառուցվածքների վրա հարվածներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հինգ աղբյուրների, այդ թվում՝ պաշտոնյաների Լիբանանից և Իրանից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դիվանագետների։
Գործակալության համաձայն՝ այս դիվանագիտության նպատակն է զսպել իսրայելական պատասխանը՝ կոչ անելով չհարձակվել խիտ բնակեցված Բեյրութի, նրա հարավային արվարձանների, որոնք կազմում են Հեզբոլլահի սիրտը կամ հիմնական ենթակառուցվածքները, ինչպիսիք են օդանավակայաններն ու կամուրջները: Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը հուլիսի 27-ին հայտնել է, որ Գոլանի բարձունքների վրա հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ։
Իսրայելը հարձակման մեջ մեղադրել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն անպատասխան չի թողնի «Հեզբոլլահի» հարձակումը Գոլանի բարձունքների վրա։