Ուկրաինական զորքերը չեն խորացել Կուրսկի մարզում, հակառակը, նահանջում են, հայտնել է նահանգապետի պաշտոնակատարի տեղակալ Անդրեյ Բելոստոցկին Առաջին ալիքի եթերում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Հակառակորդը ոչ մի մետր առաջ չի գնացել, հակառակը, նահանջում է։ Ակտիվորեն խոցվում են հակառակորդի տեխնիկան եւ մարտական ուժերը»,- ասել է նա։