Ըստ իրավիճակի՝ Տարածքային օպերատիվ շտաբում ընդունվել է որոշում Բելովյան շրջանի բնակիչների տարհանման մասին։ Այս մասին սոցցանցերում տեղեկացրել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Հանձնարարել են տարածաշրջանային տրանսպորտի նախարարությանը պատրաստել լրացուցիչ տրանսպորտ, ավտոբուսներն արդեն հերթապահում են անվտանգ գոտիներում։ Այժմ գլխավորը բնակավայրերի բնակիչների օպերատիվ իրազեկումն է շրջանից դուրս գալու հնարավորության մասին։ Բոլոր համապատասխան հանձնարարությունները տրվել են շրջանի ղեկավարին եւ գյուղական բնակավայրերի ղեկավարներին։ Անհրաժեշտ ամբողջ օգնությունը կցուցաբերվի»,- տեղեկացրել է Սմիրնովը։