Իրավապահները 2024 թվականի առաջին կիսամյակում միջնորդություն են ներկայացրել դատարան ՀՀ 3831 քաղաքացու բնակարանում խուզարկություն և առգրավում իրականացնելու վերաբերյալ, որից դատարանը բավարարել է 3150-ը։ Ստացվում է, որ միայն 2024 թվականի 6 ամիսների ընթացքում իրավապահները մտել են 3150 քաղաքացու բնակարան եւ խուզարկություն, առգրավումներ իրականացրել։
2024 թվականի առաջին կիսամյակում նախաքննական մարմինները 1794 անձի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացրել դատարան, որից դատարանը բավարարել է 1234-ը։
Փաստացի ստացվում է, որ դատարանները հիմնականում նախաքննական մարմինների միջնորդությունները բավարարում են։
Մանրամասները՝ տեսանյութում