Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում հայտարարվել է բնակչության պարտադիր տարհանում, համապատասխան որոշումն ընդունել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը, հայտնել է Կուրսկի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը։


«Տարածաշրջանային օպերատիվ շտաբը Գլուշկովսկի շրջանի ամբողջ տարածքի պարտադիր տարհանման մասին որոշում է ընդունել։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, տեղի բնակիչների տեղափոխման գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և Կուրսկի հայրենասեր կենտրոնի դրուժինայի անդամներին»,- ըստ РБК-ի՝ նշել է նա։

Սմիռնովը բնակիչներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հետևել ուժային կառույցների և տեղական իշխանությունների հանձնարարակներին