Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել բողոքի ցույցերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված 30 անձանց ներում շնորհելու մասին։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։


«Օգոստոսի 16-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 30 մարդու, ովքեր դատապարտվել են բողոքի ակցիային առնչվող հանցագործությունների համար։ Բոլորն էլ ընդունել են իրենց մեղքը, անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար։ Ներքին գործերի նախարարությունը պետության ղեկավարի անունից վերահսկողություն կապահովի նրանց պարտավորությունների կատարման նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լուկաշենկոն ավելի վաղ ասել էր, որ առաջիկայում կարող են ազատ արձակվել ծանր հիվանդները, առաջին հերթին՝ քաղցկեղով տառապողները և դատապարտված ընդդիմադիրները, ովքեր մասնակցել են 2020 թվականի ցույցերին։