Աբովյան քաղաքի մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին: Հայտնում են ՀԷՑ-ից՝ պարզաբանելով ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկումը:
«Այսօր ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ՝ մարզադաշտը հոսանքազրկվել է:
Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:
Չնայած այն հանգամանքին,որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»: