Դերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում տեսանյութեր է հրապարակել՝ հայտնելով, որ Յանդեքսի տաքսու վարորդը նույնիսկ իրենց տուն է եկել՝ պահանջելով ավել գումար վճարել։

Տեսանյութում երեւում է, որ վարորդը դիմելով դերասանուհուն ասում է. «Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար»:

Ավելին, վարորդը դերասանուհի հետևից նրանց տուն է մտել ու պահանջել, որ 1200 դրամի փոխարեն վճարի 1700 դրամ։ Դերասանուհին նշել է, որ վարորդը Շահնարյան Սամվելն է։

Լիա Զախարյանը հայտնել է, որ կդիմի ոստիկանություն, իսկ մինչ այդ դիմել է ընկերությանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ