Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն հույս է հայտնել, որ ազգային թիմի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը։
«Մեսին մշտապես վերափոխվում է։ Երբեք չգիտես, թե ինչ նոր բան կարող է նա անել խաղադաշտում։ Ես կասկած չունեմ, որ նա կմասնակցի 2026-ի աշխարհի առաջնությանը։ Նա պարզապես պարտավոր է մասնակցել։ Բոլորս կաջակցենք, որ նա մասնակցի։
Ես հաճախ եմ նրա հետ զրուցում։ Կարծում եմ՝ կկարողանա մասնակցել։ Մեսին հիմա գերազանց մարզավիճակում է, եւ դա անհավանական է։ Դրան կարելի է գումարել այն, որ նա շատ է սիրում մրցակցել։ Նա շատ տիտղոսներ է նվաճել, բայց ցանկանում է շարունակել»,- Ռիկելմեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
2026թ․ աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու են ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան։