Միացյալ Նահանգները, չնայած Վրաստանի հետ առկա հարաբերություններին, կշարունակի աջակցել և օգնել հանրապետության ժողովրդին, որպեսզի երկիրը տնտեսապես ավելի հաջողակ լինի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ աշխարհում չկա Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ավելի ուժեղ կողմնակից, քան ԱՄՆ-ն է։ Մենք կշարունակենք աջակցել և օգնել վրաց ժողովրդին, որպեսզի Վրաստանը դառնա ավելի ուժեղ, տնտեսապես ավելի հաջողակ երկիր, Եվրամիության անդամ, իսկ հայտարարությունները, որոնց նպատակը Վրաստանին ԱՄՆ-ից մեկուսացնելն է, ոչ մի օգուտ չեն բերի»,- ասել Է դիվանագետը։

Դանիգանը նշել է, որ վերջին շրջանում Վրաստանի կառավարության ներկայացուցիչներն Արևմուտքի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ են անում։ Նա Վրաստանի իշխանություններին կրկին մեղադրել է հակաժողովրդավարական գործողությունների համար։