«Այս ընտրությունները իրենց մեջ սկզբում պարունակում էին անտարբերության մթնալորտ, սակայն ընտրություննեից հետո ձայները դարձան անսպասելի» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց` ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա համար անսպասել էին ընտրությունների արդյունքները, որի համար նա խոստովանում է և նշում, որ ամերիկյան ձևով քարոզչությունը և լավ քաղաքականությունը զարմանալիորեն տվեցին իրենց արդյունքները: Իսկ ընտրությունների հետագա զարգացման համար վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին տարբերակներ է առաջակում:
Մանուկյանը գտնում է, որ «ժառանգություն» կուսակցության ղեկավարն ունի երկու հնարավորություն.
Հնարավորություն համար մեկ. «Ինքը հայտարարում է, որ տեղի են ունեցել կեղծիքներ, սակայն եթե չբողոքարկի, ապա դա կլինի նորարարություն: Եթե նա այդպիսի բան անի, ապա բոլորը նրան կհամարեն դավաճան, սակայն դա կլինի նոր էջ մեր պատմության մեջ »,- ասաց Մանուկյանը:
Բանախոսի երկրորդ տարբերակը, ըստ էության Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն կիրառում է. դա հանրահավաքներ են:
«Պետք է լինեն հանարահավաքներ, որտեղ այս անգամ ընդհանրումներ չեն լինի, ինչպես Մարտի 1-ին, քանի որ լարվածությունը հասարակության մեջ այդքան մեծ չի և իշխանությունն էլ ավելի ուրիշ որակների է», -ասաց Մանուկյանը:
Վերջինս գտնում է, որ կազմակերպվելիք հանրահավաքները կակաց-կամաց կմաշվեն ու կգնան, քանի որ հանարահավաքի ճանապարհով գնալն արդեն ցույց է տվել շատ անգամներ, որ օգուտ չի տալիս: