Հնդկաստանի ԱԳՆ-ն X_ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ»,-ասված է գրառման մեջ:


Բացի այդ, Անկախության օրվա առթիվ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին. «Ջերմ ողջույններ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ իրենց Անկախության օրվա առթիվ:

 

Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը»,- գրել է նա: