ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ սպասում է լրացուցիչ տեղեկությունների՝ նախքան Բեյրութի վրա Իսրայելի վերջին ավիահարվածները մեկնաբանելը, կրկնելով, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իսրայելի գործողությանը։

«Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում, կարող եմ ձեզ ասել, որ ԱՄՆ-ը չի իմացել և չի մասնակցել Իսրայելի գործողություններին։ Ես կկարողանամ ավելին ասել, երբ մենք ավելի շատ տեղեկատվություն ունենանք»,- ասել է Բայդենը, հաղորդում է CNN-ը։


Նա ասել է, որ «միշտ մտահոգված է» հակամարտության պատճառով տարածաշրջանում լարվածության աճով։


CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է գործողության մասին այն բանից հետո, երբ այն արդեն սկսվել էր, և իսրայելական ինքնաթիռները օդում էին։