ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կրկնել է Լիբանանում 21-օրյա հրադադարի ԱՄՆ-Ֆրանսիա առաջարկության կոչերը, հայտարարելով, որ իրավիճակը «խիստ տագնապալի է»:

«Հակառակ վերջին օրերի դրամատիկ էսկալացիային, դիվանագիտական ​​լուծումը դեռ հնարավոր է», - շեշտել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում բոլոր կողմերի կատարած ընտրությունը կորոշի, թե որ ճանապարհով է գնալու տարածաշրջանը և դա գալիք տարիների համար խոր հետևանքներ կունենա։


Նա հավելել է, որ Վաշինգտոնը հասկացրել է, որ իր տեսնակյուինց առաջընթացը տեղի է ունենում դիվանագիտության, այլ ոչ թե հակամարտությունների միջոցով: