«Հրապարակ» թերթը գրում է. ««Բարձրագույն կրթության եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն արդեն քննարկման է դրված, նախատեսվում է, որ բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան որակավորում կամ գիտական աստիճան: Համապատասխան որակավորում ասվածը, այլ կերպ ասած, նշանակում է, որ ապագայում բուհերում դեկան կամ ամբիոնների վարիչ կարող են ընտրվել նաեւ գիտական աստիճան չունեցող անձինք: Սա լրջագույն հարված է լինելու բարձրագույն կրթության համակարգին, քանի որ պարզ է, թե ինչ կոնտինգենտ են համալրելու համալսարանների համար այս չափազանց կարեւոր պաշտոնները:


Ի դեպ, պաշտոնների ցենզն այս իշխանության օրոք համատարած իջեցվել է` այնտեղ, որտեղ գիտությունների դոկտորի կոչում էր պահանջվում, դարձրին թեկնածու, իջեցրին ստաժի ու մասնագիտական փորձի պահանջները: Ամենուր հեշտացրին անփորձ ու անգրագետ ՔՊ-ականներին ցանկացած պաշտոնի նշանակելու գործը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում