ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվեր 15 օրից, եթե արեւմտյան օգնությունը չլիներ։
«Շատ մարդիկ ցանկանում են, որ պատերազմն ավարտվի որքան հնարավոր է շուտ... Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օր հետո պատերազմը կավարտվի եւ Պուտինը կհասնի իր նպատակներին։ Բայց ցանկանո՞ւմ ենք դա արդյոք ուկրաինացիների եւ մեր՝ եվրոպացիների իսկ անվտանգության համար»,- ասել է Բորելը 20 Minutos թերթի հարցազրույցում։