Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն հայտարարել է, որ երկիրը ստացել է «հավաստիացումներ», բայց ոչ երաշխիքներ, որ Իսրայելը չի թիրախավորի Բեյրութի հարավային արվարձանում տեղակայված իր միակ միջազգային օդանավակայանը:
Միացյալ Նահանգները երկուշաբթի Իսրայելին զգուշացրել է չհարձակվել օդանավակայանի կամ դեպի այնտեղ տանող ճանապարհների վրա՝ օբյեկտի մերձակայքում իսրայելական բազմակի հարվածներից հետո:
«Լիբանանը հավատարիմ է իր հանրային օդանավակայանի, ծովային նավահանգիստների և ցամաքային անցակետերի աշխատանքին, որոնցից հիմնականը Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանն է»,-հայտարարել է նախարարը Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում: -Շարունակվող միջազգային զանգերը մեզ որոշակի վստահություն ներշնչեցին, որ օդանավակայանը Իսրայելի հարվածներից չի տուժի։ Հավաստիացումներ և երաշխիքների միջև վիթխարի տարբերություն կա»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					