Քանյե Ուեսթի նախկին աշխատակիցը մեղադրում է նրան իր մասնագիտական կարգավիճակն օգտագործելու մեջ՝ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետաքննության և իր ներկայիս կնոջ՝ Բիանկա Սենսորիին լրտեսելու համար։


Տղամարդը, ով Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում ներկայացված հայցում նշված է որպես Ջոն Դո, նաև դատի է տվել ռեփի մագնատին և նրա Yeezy ընկերությանը՝ հուզական անհանգստություն պատճառելու, աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ խախտումների և հաշվեհարդարի համար, հաղորդում է USA TODAY-ը:

Ye's-ի նախկին աշխատակիցը, բանակի վետերան, ով ենթադրաբար տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, 22 էջանոց բողոքում պնդում է, որ ռեփերի պահվածքը ազդել է իր հոգեկան առողջության վրա:


Նա պնդում է, որ իրեն հանձնարարվել է տարբեր հետաքննություններ անցկացնել Քարդաշյանների ընտանիքի, Բիանկա Սենսորիի և այլ անձանց նկատմամբ, որոնք նախկինում դատի են տվել Ուեսթին։

Հաղորդվում է, որ Քանյեն պնդել է, որ Քարդաշյանների կլանը ներգրավված է եղել «հանցավոր ձեռնարկություններում», այդ թվում՝ սեռական թրաֆիքինգի մեջ։

Բացի Քարդաշյանից, ռեփերի հետաքննության թիրախում է հայտնվել նաև նրա ներկայիս կինը, պնդում է նախկին աշխատակիցը։ Տղամարդը նշում է, որ ստիպված է եղել մասնավոր քննիչներ վարձել, որպեսզի հետևեն Սենսորիին, առանց նրա իմացության, մինչ նա այցելում էր իր ընտանիքին Ավստրալիայում:


Դոուն նաև մեղադրում է Քանյեին աշխատանքի համար չվճարելու մեջ։