ԱՄՆ-ը պատրաստ է առանց նախապայմանների միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ՝ կապված ատոմային ռումբից փրկվածների ճապոնական Հիդանկիոյին այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հետ։


Պետության ղեկավարի խոսքով՝ համաշխարհային հանրությունը «պետք է շարունակի առաջընթաց գրանցել դեպի այն օրը, երբ կկարողանա վերջնականապես և ընդմիշտ ազատել աշխարհը միջուկային զենքից»։ «Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային սպառնալիքը նվազեցնելու համար։

Ոչ մեր երկրներին, ոչ ամբողջ աշխարհին ձեռնտու չէ դանդաղեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը։ Միջուկային սպառնալիքի նվազեցումը կարևոր է ոչ թե ի հեճուկս ժամանակակից աշխարհի վտանգների, այլ դրանց պատճառով։ Այս միջուկային ռիսկերը խաթարում են նորմերն ու համաձայնագրերը, որոնք մենք միասին աշխատել ենք՝ ստեղծելու և հակասում են այսօրվա Նոբելյան մրցանակակիրների կենսական աշխատանքին», - ասել է նախագահը: