Բրազիլիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը հույս է հայտնել, որ այս տարի «Ոսկե գնդակը» կստանա Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ես այս տարվա «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում առավել արժանի եմ համարում Վինիսիուսին։ Նա է արժանի մրցանակին։ Ոչ ոք առավել արժանի չէ։

Նա մարտիկ է, շատ է տառապել ամբողջ կյանքի ընթացքում։ Նա գերազանցեց բոլոր սպասելիքները, նա հաղթահարեց ամբողջ քննադատությունը։ Վինիսիուսը դարձել է մեր կուռքն ու հերոսը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։