Չինաստանն իր պատրաստակամությունն է հայտնում խորացնելու և ընդլայնելու Ռուսաստանի հետ ռազմական կապերը և երկու երկրների միջև սերտ, բարձր մակարդակի փոխանակումները պահպանելու համար։ Այս մասին Պեկինում ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ հանդիպմանը հայտարարել է ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսիան։


«Օգտագործելով երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը որպես նոր ելակետ՝ մենք պատրաստ ենք աշխատել Ռուսաստանի հետ՝ շարունակաբար ամրապնդելու և զարգացնելու Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները»,- ասել է նա։

«Մենք հուսով ենք, որ երկու կողմերը միասին կաշխատեն երկու պետությունների ղեկավարների կարևոր կոնսենսուսի իրականացման, բարձր մակարդակի սերտ փոխանակումների պահպանման, երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների խորացման և ընդլայնման և ազգային ինքնիշխանության, անվտանգության և զարգացման ոլորտներում սեփական շահերը պաշտպանելու համար»,- նշել է Չժան Յուսիան:


Նա հավելել է, որ վերջին տարիներին Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են պատմության ամենաբարձր մակարդակին։

  1. Չժան Յուքսիան նաև հույս է հայտնել, որ կողմերը «միասնաբար կաշխատեն միջազգային համագործակցությունը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»։