Երեկ մահացել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ֆեյսբուքյան իրենց էջերում հայ հայտնիները իրենց ցավակցական խոսքն են հղել մեծ դերասանին և նրա հարազատներին:
Դերասան և երգիչ Արման Նշանյանը գրել է.
«Ցավում եմ ամենայն Հոգու ցավով, մենք կորցրեցինք մեծ դերասան, արվեստագետ և մարդ, իմ ընտանիքին հարազատ անձնավորություն և հայ ազգի վերջին գանձերից:
Սոս Սարգսյան, մենք ձեզ միշտ կհիշենք, և կփորձենք պահել այն հզոր հիմքը, որ դուք արյան գնով ստեղծել եք»:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը գրել է.
««Մեր մեծագույն կորուստներից մեկը... Սոս Սարգսյանի կորուստն է: Մեծ Մարդ, անփոխարինելի: Շատ եմ ափսոսում»:
Երգիչ Ռազմիկ Ամյանը գրել է.
««Մեծ ցավով ստացա Սոս Սարգսյանի կյանքից հեռանալու լուրը: Նրա ավանդը և դերը չափազանց մեծ էր և անգնահատելի: Ցավակցում եմ հարազատներին, մտերիմներին և ՄԵԶ...»:
Դերասանուհի Անի Պետրոսյանը գրել է.
«Ու այսպես հերթով հեռանում են... Հայաստանը թողնելով անտեր...»:
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը գրել է.
«Որքան ցավալի է((( Նորից կորուստ, մեեեծ ու ցավալի կորուստ, ամենաբարի դերասանն ու ամենամեծ Մարդը՝ Սոս Սարգսյան»: