Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը։ Երկրի պաշտպանական գերատեսչությունից հաստատում են, որ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեկ տարի տևած հետապնդումից հետո Հարավային ռազմական օկրուգի զինվորները Գազայի հատվածի հարավում գործողության ընթացքում սպանել են Յահյա Սինվարին։

Սոցցանցերում տարածվում են ՀԱՄԱՍ-ի 61-ամյա առաջնորդ Յահյա Սինվարին նման այլանդակված դիի կադրերը։

Իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ այսօր նա սպանվել է ՑԱԽԱԼ-ի պարեկի կողմից Գազայի հատվածի տներից մեկում: