United Aircraft-ը հրապարակել է R6000 անօդաչու թռչող սարքի առաջին պատրաստի նախատիպի լուսանկարը Արևելյան Չինաստանի Անհույ նահանգի Ուհու ավիացիոն արդյունաբերական պարկի արտադրական գծում, հայտնում է nud-science-ը։


R6000 tiltrotor նախագիծը ցուցադրվել է 2024 թվականի սկզբին Սինգապուրի ավիաշոուի ժամանակ, իսկ այժմ Չինաստանը ներկայացրել է պատրաստի նախատիպը։

TWZ-ի տվյալներով՝ նոր Zhang Ying R6000 անօդաչու թռչող սարքը կկարողանա տեղափոխել 10 ուղևոր՝ ժամում 550 կիլոմետր արագությամբ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7620 մետր և առավելագույն հեռահարությունը՝ 4000 կիլոմետր։