Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Սեւիլիային» եւ հաղթեց 5:1 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակներ դարձան լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ու իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

«Բարսելոնան» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալին»։ «Սեւիլիան» ունի 12 միավոր եւ 13-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 5:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 24, 11մ, 39, Պեդրի 28, Պաբլո Տորե, 82, 88 – Ստանիս Իդումբո-Մուզամբո, 87