ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել: Նա արդեն հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Դա Էնթոնի Բլինքենի 11-րդ այցն է Իսրայել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո: Նախատեսված են նաև Բլինքենի հանդիպումները հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Reuters-ը գրում է, որ սա ԱՄՆ-ի առաջին նշանակալի փորձն է՝ հրադադարի հասնելու Մերձավոր Արևելքում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին սպանելուց հետո:

Նշվում է նաև, որ այդ հանդիպումը վերջին դիվանագիտական փորձն է ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ, որը կարող է փոխել երկրի արտաքին քաղաքականությունը: