Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 07:05-ի սահմաններում Հայաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում։ Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովի եզրափակիչ օրվա միջոցառումներին:


Փաշինյանին հաց ու աղ են հյուրասիրել, որից հետո նստել է մեքենան ու ավտոշարասյունը շարժվել օդանավակայանից։