Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին երրորդ տուրի հանդիպումները։

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը 4:1 հաշվով պարտության մատնեց Մյունխենի «Բավարիային»։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Աչքի ընկավ նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ «Բավարիայի» միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։


Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

«Ինտերի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով ուժեղ էր չեխական «Սպարտայից»։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 4:1 (տեսանյութ)

Ռաֆինյա, 1, 45, 56, Ռոբերտ Լեւանդովսկի, 36 - Հարի Քեյն, 18

«Յանգ Բոյզ» - «Ինտեր»՝ 0։1 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 90+3

Չիրացրած 11մ՝ Մարկո Արնաուտովիչ («Ինտեր»), 48

«Մանչեսթեր Սիթի» - «Սպարտա»՝ 5:0 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 3, Էրլինգ Հոլանդ, 58, 68, Ջոն Սթոունզ, 65, Մատեուս Նունես, 88, 11մ

«Աթլետիկո Մադրիդ» - «Լիլ»՝ 1:3

Խուլիան Ալվարես, 8 - Էդոն Ժեգրովա, 61, Ջոնաթան Դեւիդ, 74, 11մ, 89

«Բենֆիկա» - «Ֆեյենորդ»՝ 1:3

Կերեմ Ակտյուրօղլու, 66 - Այասե Ուեդա, 12, Անտոնի Միլամբո, 33, 90+2

«ՌԲ Լայպցիգ» - «Լիվերպուլ»՝ 0:1

Դարվին Նունիես, 27

«Զալցբուրգ» - «Դինամո Զագրեբ»՝ 0:2

Սանդրո Կուլենովիչ, 49, Բրունո Պետկովիչ, 84

Հեռացում՝ Ալեքսանդր Շլագեր («Զալցբուրգ»), 66

«Ատալանտա» - «Սելթիկ»՝ 0:0

«Բրեստ» - «Բայեր»՝ 1:1 (տեսանյութ)

Պիեր Լիս-Մելու, 39 - Ֆլորիան Վիրց, 24