Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Բայրամովը:
Նշենք, որ մինչ այդ BRICS+ գագաթնաժողովում կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճ զրույց էին ունեցել։
Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի քննարկմանը միացել են ԱԳ նախարարները: