Մառախուղի պատճառով երկուշաբթի առավոտյան երկու ուղղություններով դադարեցվել է նավերի երթեւեկությունը Բոսֆորի նեղուցով։ Այս մասին հայտնում է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։
«Բոսֆորի նեղուցով նավագնացությունը դադարեցվել է երկու ուղղություններով՝ սահմանափակ տեսանելիության (մառախուղի) պատճառով՝ որպես նախազգուշական միջոց»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այն չի հստակեցնում, թե արդյոք սահմանափակումները վերաբերում են Ստամբուլի եվրոպական և ասիական ափերի միջև գտնվող նեղուցում գործող լաստանավերին։