Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին իր այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հարավասիական հանրապետության արևելքում տարածված սոհրայի տեխնիկայով արված նկար։ Այս մասին հայտնում է The Times of India-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սոհրայը ժողովրդական գեղանկարչության ավանդույթ է, որը հիմք է վերցնում ժայռապատկերները: Այն հիմնականում կիրառվում է Ջարխանդ նահանգի Հազարիբաղ շրջանի գյուղերում, որտեղ տների կավե պատերը ներկված են այս տեխնիկայով։ Արվեստը ժառանգվում է մայրերից դուստրերին։
Արվեստի այս գործերը պատկերում են կենդանիներին, թռչուններին և բնությունը՝ արտացոլելով տեղական ցեղային մշակույթի ագրարային ապրելակերպը և վայրի բնության նկատմամբ խոր հարգանքը: Գերակշռում են բնական ներկերն ու գույները։ Բույսերի ճյուղերն ու ծղոտը օգտագործվում են որպես ներկի խոզանակներ, իսկ լաթերը՝ հիմքի ծածկույթը քսելու համար։