Չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի իշխանության կուրսը չփոխվի։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նա կոչ արեց հետաքննել խախտումների մասին բոլոր հաղորդումները:

Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի՝ ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է արել հրաժարվել իր հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի։