Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


«Վստահաբար, մենք միտված ենք նրան, որ առաջիկայում նախաձեռնված գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում իրականություն դառնան, և այդ շփումներն այդ առումով օգուտ տալիս են»,- ասաց նա։


Նա ասաց, թե հայկական կողմը հնարավորություններ տեսնում է, որ կարելի է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։

Հարությունյանը մանրամասներ չհայտնեց, թե ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում, միայն ասաց, թե քննարկվել է սեղանին դրված հարցերի լայն շրջանակ։