Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է Մոլդովայի քաղաքացիներին ռումիներեն։

«Մոլդովայի, ինչպես եւ նրա հետ միասին մեր Եվրոպայի համար այս վճռական պահին ես ցանկանում եմ մոլդավացիներին փոխանցել արիության եւ հույսի ուղերձ։ Եվրոպական ճանապարհը ազատության եւ դեմոկրատիայի ճանապարհն է, ընդհանուր ապագայի հիմքը։ Մենք, միավորվելով, ավելի ուժեղ ենք դառնում»,- գրել է Մակրոնը ռումիներեն Х սոցցանցի իր միկրոբլոգում։

Կիրակի, նոյեմբերի 3-ին, Մոլդովայում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարելու են եվրոպամետ գործող նախագահ Մայա Սանդուն եւ Ալեքսանդր Ստոյանոգլոն։

Թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, այն կայացել է հոկտեմբերի 20-ին։ Նույն օրը Մոլդովայում տեղի է ունեցել Եվրամիությաննն անդամակցելու հանրաքվե։

Մոլդովայի ընտրողների կեսից մի փոքր ավելին, նախնական տվյալներով, քվեարկել է եվրաինտեգրման օգտին։ Եվրոպայում աննախադեպ են անվանել Ռուսաստանի միջամտությունն ընտրություններին, իսկ Մոսկվայում հայտնել են, որ Մոլդովայում նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են։