Ուկրաինացի զինվորականները մարտական բախման մեջ են մտել հյուսիսկորեացի զինվորականների հետ Կուրսկի մարզում։ Այս մասին նոյեմբերի 5-ին տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում կատարելով ուկրաինական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային։


Բախման մասին նոյեմբերի 4-ին առաջինը տեղեկացրել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դիմակայման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի զինվորականները «արդեն ընկել են գնդակոծության տակ» Կուրսկի մարզում։

Ուկրաինական հետախոզության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է FT-ին ռազմական դիմակայության փաստը, բայց հրաժարվել է ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել։ Նա ոչ մի կոնկրետ տվյալ չի նշել բախման մասին։ Ընդամենը հայտնել է, որ դա տեղի է ունեցել Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական ուժերը պահում են տարածքի մի մասը, որը գրավել են օգոստոսին սկսված գործողության ժամանակ։