Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրություններում իր հաղթանակի դեպքում խոստացել է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը եւ երրորդ համաշխարհային պատերազմ թույլ չտալ։
«Ես վերջ կդնեմ հակամարտությանն Ուկրաինայում, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Միչիգանում։ Միջոցառման հեռարձակումը վարել է պահպանողական RSBN մեդիա-ընկերությունը։
«Ես կկանգնեցնեմ քաոսը Մերձավոր Արեւելքում եւ կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը»,- նշել է Թրամփը՝ ավելացնելով, որ նա գիտի բոլոր համաշխարհային խաղացողներին։
Նախընտրական միջոցառումներում Թրամփը խոստացել է հաղթելու դեպքում կարգավորել ուկրաինական հակամարտությունը մինչեւ երդմնակալությունը։ Իր խաղաղության պլանի մանրամասները նա հրաժարվում է ներկայացնել։