Չորեքշաբթի Հարավային Կորեան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ը սկսում են Freedom Edge զորավարժությունները, որոնց ընթացքում կմշակվեն գործողություններ կիբեռտարածքում, ՀՕՊ եւ հականավային պայքարի ոլորտներում։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեին։


Նշվել է, որ զորավարժություններն անցկացվում են երեք երկրների ղեկավարների պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել 2023թ. օգոստոսին ամերիկյան Քեմփ Դեւիդի (Մերիլենդի նահանգ) գագաթաժողովում։

Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն George Washington ամերիկյան ավիակիրը, Հարավային Կորեայի ԶՈւ ականակիրները եւ Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը։

«Երեք երկրները վճռականորեն դատապարտել են Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունները, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձնական արձակումը»,- գործակալությունը մեջբերել է կոմիտեի հայտարարությունը։ Հարավկորեական հրամանատարությունը զորավարժություներն անվանում է «այնպիսի սպառնալիքների զսպման ջանքերի» ցուցադրում, ինչպիսին նրանք համարում են Հյուսիսային Կորեայի գործողությունները։