Նոյեմբերի 15-ից մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը, որը տևում է մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում այդ ընթացքում գործում է 24-ժամյա հերթապահություն՝ հանրությանը տրամադրելով օպերատիվ տեղեկություն ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին ամբողջական ինֆորմացիա քաղաքացիները կարող են ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքից, սոցցանցերի հարթակներից, ինչպես նաև՝ զանգահարելով շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: