Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա նշել է, թե Ադրբեջանի սահմանադրությունը, իբր, «տարածքային պահանջներ չի պարունակում Հայաստանի նկատմամբ»։
Ադրբեջանից նշել են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր, «փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»։