Լատվիայում ավարտվել են ՆԱՏՕ-ի առաջին լայնածավալ բազմազգ բրիգադային «Վճռական մարտիկ» (Resolute Warrior) զորավարժությունները: Գործողությանը մասնակցել է 13 երկրի 3 500 զինվորական։

Կանադայի գլխավորած ՆԱՏՕ-ի բրիգադն այժմ միավորում է ուժեր Ալբանիայից, Չեխիայից, Դանիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Չեռնոգորիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից և Իսպանիայից: Ակնկալվում է, որ ստորաբաժանումը լիարժեք մարտական պատրաստության կհասնի 2026 թվականին։

2022 թվականին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Կանադայի և Լատվիայի պաշտպանության նախարարները ստորագրել են ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունն ուժեղացնելու համատեղ հռչակագիր։

Անցած վարժությունները ուղղված էին հաղորդակցման կարողությունների ամրապնդմանը։

Զորավարժությունների վերջին օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Լատվիա, նա հանդիպել է Լատվիայի նախագահի և վարչապետի հետ, այցելել է Ադաժիի ռազմաբազա։