Ռուսաստանի խորքին ԱՄՆ հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվել անհամեմատ ավելի լուրջ հետեւանքի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի միազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։


«Եվ Բայդենի վարչակազմը չի կարող չհասկանալ, որ Թրամփի թիմին է թողնում ոչ միայն ուկրաինական հակամարտության կարգավորման, այլեւ էլ ավելի սուր՝ գլոբալ դիմակայության կանխման խնդիրը»,- ասել է նա։

Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը, իր հերթին, հայտնել է, որ ամերիկյան հրթիռներով ռուսական տարածքի խորքին հարվածելու թույլտվությունը աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։


«Սա դեպի երրորդ համաշխարհային տանող շատ մեծ քայլ է, եւ ամերիկացիները այն կանեն հեռացող ծերունու ձեռքերով, որը ոչ մի բանի համար արդեն չի պատասխանի երկու ամիս հետո»,- ասել է Ջաբարովը։