Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստան ուղարկել մինչեւ 100 հազար զինվորական Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, Փհենյանի եւ Մոսկվայի դաշինքի ամրապնդման դեպքում։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։


Պարտադիր չէ, որ Հյուսիսային Կորեան նման քայլի դիմի, նշել են գործակալության զրուցակիցները։ Բացի այդ, նման մասշտաբի ռազմական աջակցությունը կնշանակի ոչ թե հարյուր հազարանոց զորակազմի միաժամանակյա ուղարկում, այլ ՌԴ հյուսիսկորեական ուժերի ընդհանուր թվաքանակ՝ հաշվի առնելով նրանց փոխատեղումը, տեղեկացրել է DW-ն։