Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ՌԴ-ի տարածքին հեռահար զենքով Ուկրաինայի խփելու հնարավոր թույլտվության մասին։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Նախագահն արտահայտվել է այս առիթով»,- տեղեկացրել է Զախարովան։

Կիեւին հեռահար զենքի օգտագործման թույլտվությունը կփոխի հակամարտության էությունը, բնույթը, 2024թ. սեպտեմբերին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կընդունենք համապատասխան որոշում՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծեն մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։ «Խոսքն այն մասին է, որ ընդունվի որոշում այն մասին, թե արդյոք ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցում են հակամարտությանը, թե ոչ»,- ասել է Պուտինը։

Ամռանը նա արեւմտյան զենքով Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին անվանել էր «ագրեսիային մոտ» եւ չէր բացառել, որ Մոսկվան այդ դեպքում զենք կմատակարարի աշխարհի այլ տարածաշրջաններ, որտեղից հարվածներ կհասցվեն Կիեւին զենք տրամադրող երկրների օբյեկտներին։

Պուտինը աշնանը առաջարկել էր փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Փոփոխությունների թվում էր ոչ միջուկային պետության կողմից ագրեսիայի դիտարկումը, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ դրա աջակցությամբ համատեղ հարձակմամբ։

Նոյեմբերի 17-ին The New York Times-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռները Ռուսաստանին խփելու համար։ Որոշումը կապված է Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների հայտնվելու հետ, գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ թիրախներ են դառնալու զորքերը, որոնք «սպառնում են ուկրաինական զորքերին Կուրսկի մարզում», սակայն Բայդենը կարող է Կիեւին թույլ տալ օգտագործել հեռահար զենքը նաեւ այլ վայրերում։ Reuters-ի տեղեկացմամբ՝ Կիեւը պատրաստվում է հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով առաջիկա օրերին։