ԱՄՆ-ն հասկացնելու է Թուրքիայի կառավարությանը, որ այլևս ընդունելի չի համարում Անկարայի հարաբերությունները ՀԱՄԱՍ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։


Նա անդրադարձել է նրան, որ Կատարում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ղեկավարության մի մասը տեղափոխվել է Թուրքիա, և հավելել է, որ ԱՄՆ-ն մեղադրանք է ներկայացրել ՀԱՄԱՍ-ի մի շարք առաջնորդների, իսկ Վաշինգտոնը կարծում է, որ նրանք պետք է արտահանձնվեն Միացյալ Նահանգներին։