Բրազիլիայի առաջին տիկին Ժանիա Լուլա դա Սիլվան շաբաթ օրը G20 սոցիալական միջոցառման ժամանակ հրապարակավ վիրավորել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, որտեղ անդրադրաձել է սոցիալական մեդիայի կարգավորման անհրաժեշտության թեմային՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, գրում է Reuters գործակալությունը։


Ելույթի ընթացքում նավի շչակ է հնչել, և Բրազիլիայի առաջին տիկինը կատակել է. «Երևում է՝ Իլոն Մասկն է», իսկ հետո ավելացրել. «Ես ձեզանից չեմ վախենում» և Մասկի հասցեին անպարկեշտ արտահայտություն է արել։

X սոցիալական ցանցի սեփականատեր Մասկն արձագանքել է Բրազիլիայի առաջին տիկնոջ տեսանյութին՝ հրապարակելով «բարձր ծիծաղ» էմոջիի պատկերը։ Մեկ այլ գրառման մեջ Մասկը հավելել է. «Նրանք հաջորդ ընտրություններում կպարտվեն»՝ նկատի ունենալով նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:

Ժանիա Լուլա դա Սիլվան ելույթ է ունեցել այս օրերին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող G20 գագաթնաժողովին նախորդող միջոցառմանը։

Մասկի սոցիալական ցանցն այս տարի մեկ ամսով կասեցվել է Բրազիլիայում՝ երկրում իրավաբանական ներկայացուցչի անունը չնշելու անընդունակության և արգելափակելու «կեղծ լուրեր» և ատելության հաղորդագրություններ տարածելու մեջ մեղադրվող հաշիվների մասին դատարանի որոշումներն անտեսելու համար: